Նիկոլ Փաշինյանը հուզվել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը


15:33 , 5 հոկտեմբեր, 2018

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը, որը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ներկա էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահը՝ իրենց տիկնանց հետ: Հուղարկավորության իր ելույթին պատրաստվելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ զսպել իր արցունքերը: