Մակրոնը կայցելի Ադրբեջան. կքննարկվի ռազմատեխնիկական գործարք


14:10 , 5 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև այցով կլինի Բաքվում. հայտնում է La Tribune-ն:

Տեղեկության համաձայն` Մակրոնը կայցելի նաև Հայաստան, որտեղ հոկտեմբերի 11-12-ը կկայանա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:

Ըստ La Tribune-ի` Բաքվում բանակցությունների հիմնական թեման կդառնա ԼՂ հակամարտության կարգավորումը և ռազմատեխնիկական գործարքը. Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական պարեկապահակային նավեր:

Նշվում է, որ Ադրբեջանը հետաքրքրված է  ֆրանսիական Naval Group-ի երեք Gowind, Adroit  պարեկապահակային նավերի գնմամբ, որոնք կկառուցվեն Բաքվի նավաշինական գործարանոմ: Գործարքի արժեքը կազմում է 400-500 մլն եվրո: