Մումբայ. քաղաք, որտեղ ծայրահեղ աղքատությունն ու ծայրահեղ հարստությունն ապրում են կողք-կողքի


21:00 , 5 հոկտեմբեր, 2018

Մումբայը հակադրությունների քաղաք է։ Քաղաքի հարստությունը գնահատվում է 950$ միլիարդ, և այն համարվում է 12-րդ աենահարուստ քաղաքն աշխարհում։

Միաժամանակ, քաղաքի բնակչության կեսից ավելին ապրում է  գետնախորշերում կամ ծայրահեղ աղքատ վայրերում, որտեղ մաքուր ջրի, էլեկտրականության, հանրային տրանսպորտի դժվար հասանելիության խնդիր կա։ Ունենալով նման պայմաններում ապրող ավելի քան 6,5 միլիոն բնակիչ՝ Մումբայն աշխարհում ամենաշատ աղքատ բնակչություն ունեցող քաղաքն է։

Հնդկաստանում իրավիճակն այսպիսին է. աշխարհում քաղաքները դառնում են ուրբանիզացված ու զարգացած, իսկ այստեղ աղքատների ու հարուստների միջև անդունդը ծայրահեղության է հասնում։

Սակայն, ի տարբերություն շատ այլ քաղաքների, Մումբայի գետնախորշերը քաղաքային տնտեսական ակտիվության սիրտն են կազմում։ Այս երևույթը հանգեցրել է յուրահատուկ աշխարհագրական դիրքի ստեղծման, որտեղ թանկարժեք բարձրահարկ շենքերը գտնվում են անմիջապես խրճիթների հարևանությամբ։

Հետաքրքիր է այն փաստը, որ Հնդկաստանի բնակչության 1%-ն ունի ողջ երկրի հարստության ¾-ը։ Սակայն այս հանգամանքն առավել տեսանելի է դառնում հենց Մումբայում։ Քաղաքի կենտրոնում են գտնվում Դհարավի խրճիթները՝ ամենամեծը Ասիայում, որը շատ էժան տներ է առաջարկում քիչ եկամուտ ունեցող քաղաքացիների համար։ Դրանց մեծ մասը մոխրագույն է և ունի հստակ կառուցվածք։

Խրճիթների բնակիչների մեծ մասը երկրորդ սերնդի գաղթյալներ են, ովքեր ապրում են այստեղ տասնյակ տարիներ շարունակ։ Դհարավիի տները ծառայում են նաև որպես աշխատատեղեր քաղաքի արհեստավորների համար՝ ներառյալ կավագործների, հյուսների, օճառագործների։

Դհարավիի բնակիչներն իրենց տանիքները ծածկում են կապույտ բրեզենտով՝ պաշտպանելու համար տները փոթորիկներից։ Հնդկաստանում փոթորիկնեը սկսվում են վաղ ամառվանից և ավարտվում են ուշ աշնանը։ Միայն այս տարի եղանակի պատճառով այստեղ 200 հոգի է մահացել։

Սակայն այստեղ ամեն ինչ չէ, որ վատ է։ Դհարավիում ծանր հանցագործությունների թիվը նվազել է 1980-ականներից ի վեր, իսկ խրճիթների փոքր բիզնեսները նպաստում են տնտեսության աստիճանական աճին։ Զբոսաշրջությունը նույնպես զարգացած է, քանի որ շատերն են ուզում տեսնել այս հատվածը։

Այս այգին կառուցվել է Մումբայի իշխանությունների ու Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։

Նախկինում այս հատվածն աղբանոց էր, իսկ այժմ այստեղ կան 14,000 ծառեր ու 300 բուսատեսակներ։

Այգի մուտք գործելը մեկ բաժակ թեյից էլ քիչ արժի՝ ընդամենը 14 ցենտ։

Գետի մյուս կողմում քաղաքի ամենահարուստ բիզնես թաղամասերից մեկն է՝ Բանդրա Կուրլան։

Միթի գետը Դհարավին ու Բանդրա Կուրլան բաժանում է իրարից. մի կողմում ապրում են հարուստ գործարարներ, անշարժ գույքի մասնագետներ, իսկ մյուսում՝ վերոնշյալ արհեստավորները։