«Գիժ անտեր» ու «տավար». «Իմ քայլը» դաշինքից երկու հասուն տղամարդ հնարավոր ձևերով վիրավորում են Փաշինյանին քննադատած կնոջը (Photo)


14:26 , 5 հոկտեմբեր, 2018

Այսօր համացանցում նյութ էր տարածվել, թե ինչպես է «Իմ քայլը» դաշինքից ավագանի ընտրված երգիչ Արթուր Իսպիրյանը Կառավարության շենքի դիմաց ցույց անող կնոջն անվանել «Գիժ անտեր»։

Պարզվում է` «Իմ քայլը» դաշինքում նմանների պակաս չկա։ Դաշինքով ավագանում անդամ դարձած մեկ այլ օգտատեր՝ Արամ Մանուկյան անունով, ևս ի պարտքն էր համարել «տավար» անվանել այն կնոջը, ով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էր պահանջում և բորբոքված դժգոհում էր, որ նա էլ կրկնում է Սերժ Սարգսյանի օրինակը։

Ասենք` սույն պարոնները, որոնցից մեկn իր ողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ տեսահոլովակ է նկարել ու արդեն իրեն մեծ երգահան է հորջորջում, իսկ մյուսը, որ քաղաքի կեսին պարտք է ու մեծ սեր ունի ալկոհոլի հանդեպ, որոշել են Նիկոլի դեմ բողոքող ցանկացած մարդու վիրավորել, ստորացնել ու նվաստացնել։ 

Մեկ-մեկ արժի այս պարոններին հիշեցնել իրենց առաջնոդի կարգախոսը սիրո և հանդուրժողականության մասին ու հորդորել, որ նորմալ վերաբերվեն ցանկացած քննադատության ու իրենց վերջին խուժանի պես չպահեն համացանցում։ Ծիծաղելի է ուղղակի, երկու հասուն տղամարդ հնարավոր ձևերով վիրավորում են մի կնոջ, ում որդուն տարիներ առաջ սպանել են, և իր հավաստմամբ՝ գործը չի բացահայտվում։ Բռավո, տղերք, իսկը ձեր բարձունքում եք։

Որ այդ կնոջ տղան ողջ լիներ ու ամեն մեկիդ մռութին հագցներ, կասեիք՝ հակահեղափոխական ա, սադրիչա, ՀՀԿ-իցա, բայց քանի կինն անպաշտպան է, կարող եք շակալների պես հարձակվել ու հնարավոր ձևերով վիրավորել որդեկորույս մորը, ով գուցե և առողջական խնդիր ունի, ով գուցե դեռ ուշքի չի եկել որդու կորստից հետո։ Բա չէ, դուք շեֆին հաճոյանալու խնդիր ունեք, մնացածը ձեզ համար նշանակություն չունի։