Էրդողանը հայտարարել է Սիրիայից թուրքական զինուժի դուրսբերման նախապայմանների մասին


09:57 , 5 հոկտեմբեր, 2018
Էրդողանը հայտարարել է Սիրիայից թուրքական զինուժի դուրսբերման նախապայմանների մասին, այն է՝ Անկարան դուրս կբերի իր զինուժը Սիրիայի տարածքից, երբ այդ երկրում «ազատ ու ազնիվ» ընտրություններ անցկացվեն։ Հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Էրդողանը մտադիր է թուրքական զինուժը պահել Սիրիայում այնքան ժամանակ, որքան Սիրիան կղեկավարի Բ. Ասադը։ Ասել է, թե՝ ըստ էության, նախապայմանը ոչ թե ազատ ընտրությունների անցկացումն է, այլ հեղաշրջումը։