Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրանցքից փրկարարները դուրս են բերել քաղաքացու դի


00:20 , 5 հոկտեմբեր, 2018
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Ժամը 22:21-ին փրկարարները դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 1963 թ.) դին: