168.am-ը գրում է.
Facebook ընկերությունը մտադիր է մինչեւ 2020 թվականը կրկնապատկել արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառում հետազոտություններ իրականացնող իր ստորաբաժանման (FAIR) թվաքանակը: Այդ մասին Forbes հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է այդ խմբի ղեկավար Յան Լեկանը:
«Ես արդեն այժմ չգիտեմ իմ բոլոր աշխատակիցների անունները, ինչպես նաեւ ոչ բոլորին եմ դեմքով ճանաչում»,-ասել է Լեկանը: Պատասխանելով խմբի հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ նա բավականին վստահ ենթադրել է, որ մոտ ժամանակներս նրա թվաքանակը կկրկնապատկվի:
«Այո՛, դա հնարավոր է: Դա նույնիսկ շատ հավանական է»,-հավելել է Լեկանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: