Վրաստանում գործող ամերիկյան լաբորատորիայում փորձարկումների հետևանքով մահեր են գրանցվել. ՌԴ ՊՆ


19:10 , 4 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի քաղաքացիների վրա ԱՄՆ ՊՆ նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի ընկերության արտադրած դեղամիջոցի փորձարկման հետևանքով 2015-ին մահացել է 24 մարդ, իսկ ավելի ուշ` ևս 49-ը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահին` խնդրելով հետաքննել Ռիչարդ Լուգարդի անվան լաբորատորիայի գործունեությունը Վրաստանում, որը, ինչպես նա պնդում է, կարող է մահաբեր հետևանքով փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա: Նա տվյալներ էր ներկայացրել 2015-ին գրանցված 30 մահվան մասին. մարդիկ լաբորատորիայում բուժում էին ստանում հեպատիտ C-ի դեմ: