Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նկատվող դրական միտումները։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք այն դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։
Այժմ կարևոր է դրանք զարգացնել ու չվնասել անխոհեմ հռետորաբանությամբ, որը, ցավոք, վերջին ժամանակներս տեղ է գտնում»,-ասել է Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ իրենք էլ իրենց կողմից անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն այդ միտումներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։