Հայտնաբերվել է Արեգակնային համակարգից դուրս առաջին լուսինը


22:00 , 4 հոկտեմբեր, 2018

Աստղագետներին հաջողվել է բեկում իրականացնել, ինչը կարևորագույն դերակատարություն ունի վերջին տարիներին այլ աստղերի մերձակայքում հայտնաբերվող էկզոմոլորկաների ուսումնասիրությունների ոլորտում։ «Science Advances» ամսագրում հրապարակված հոդվածում աստղագետներ Ալեքս Թիչին և Կոլումբիայի համալսարանի աշխատակից Դեյվիդ Քիփինգը պատմել են հեռավոր Kepler 1625b մոլորակի մոտ հայտնաբերված առաջին էկզոլուսնի «թեկնածուի» մասին:

Հաշվարկները ցույց են տվել, որ ենթադրյալ լուսնի զանգվածը կազմում է Յուպիտերին նմանվող մոլորակի զանգվածի ընդամենը 1,5%-ը: Նույն զանգվածային հարաբերակցությունն ունեն Երկրիր մոլորակը և Լուսինը: Գիտնականների կարծիքով՝ Kepler 1625b մոլորակը և նրա լուսինը բաղկացած են գազից, և, հաշվի առնելով մոլորակի չափը, նրա արբանյակը նման է Նեպտուն մոլորակին: