Վաճառողները հանվեցրել և դաժանորեն ծեծել են կնոջը՝ տաբատ գողանալու փորձի համար (Video)


18:45 , 4 հոկտեմբեր, 2018

Հագուստի խանութի աշխատակցուհիները հարվածում են կնոջը՝ գողացած ջինսե տաբատը որպես իր սեփականը խանութից դուրս բերելու փորձի համար։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու վաճառողուհիները գոռգոռալով մեկը մյուսի ետևից մի քանի զույգ տաբատ հանում լաց լինող գողի վրայից, հարվածում են նրա գլխին, քաշում են մազերից և հրում։

Խանութի անունը և տեղը չեն մանրամասնվում։