ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի


15:20 , 4 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Բաթումիում նախօրեին տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի /ՖԻԴԵ/ կոնգրեսը: Օրակարգի գլխավոր հարցը եղել է  ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունը։

ՀԱՕԿ լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ Հայաստանից մասնակցել է ՀՇՖ առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, որը քվեարկել է ՌԴ փոխվարչապետ, ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության կազմկոմիտեի տնօրեն Արկադի Դվորկովիչի օգտին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ