Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը


15:04 , 4 հոկտեմբեր, 2018

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանը հայտնեց, որ ընդունել է առաջարկը:

«Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,- ասաց Ցոլակյանն ու հավելեց՝ առաջարկը ստացել է հենց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: