Yerkir.am-ը գրում է.
Հարավային Կորեան խնդրել է ՄԱԿ-ին` բացառություն անել ԿԺԴՀ-ի դեմ պատժաիջոցների հարցում, որպեսզի հնարավորություն ստանա օրինական կերպով նախագծեր զարգացնել երկու երկրների միջև. հայտնում է Лента.ру-ն` Bloomberg-ին հղումով:
Նման հայտարարությամբ հանդես է եկել հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավար Կան Գեն Խվան: Նա նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս ԿԺԴՀ-ի իշխանությունների հետ կբանակցի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: