ՀՀԿ-ն ՉԻ դիմել Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ՝ գալիք գագաթնաժողովը չեղարկելու համար


11:36 , 4 հոկտեմբեր, 2018

Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթնաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։
Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց։

ՀՀԿ մամուլի ծառայություն