«Ժողովուրդ». Լյովա Խաչատրյանը ԲԿՀ-ից դուրս է գալու. նա մտադիր է նոր կուսակցություն հիմնել և մասնակցել խորհրդարանական ընտրություններին


09:40 , 4 հոկտեմբեր, 2018
«ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է գալու: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա իր թիմակիցներով, հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերի միավորելով` մտադիր է նոր կուսակցություն հիմնել և մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Խաչատրյանը պաշտպանում է համաժողովրդական շարժումը, գտնվում հեղափոխական դաշտում, բայց ընտրություններին կմասնակցի առանձին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: