Եթե դուք տխուր եք, վատ կամ միայնակ, կարդացեք այս տեքստը, որը գրեթե 200 տարեկան է


10:06 , 4 հոկտեմբեր, 2018

Եթե դուք տխուր եք, վատ կամ միայնակ, կարդացեք այս տեքստը։ Այն գրել է բանաստեղծ Մաքս Էրմանը հեռավոր 19-րդ դարում։ Պոեմը կոչվում է Desiderata։ Այդ ստեղծագործությունն այնքան իմաստուն ու խորաթափանց է, որ պատմության մեջ է մտել։

Իր օրագրի մեջ Մաքս Էրմանը գրել է. «Ես կուզենայի, եթե դա ինձ մոտ ստացվի, ինձնից հետո նվեր թողնել, վեհանձնության շնչով լի մի փոքր էսսե»։

Մոտավորապես այդ ժամանակահատվածում նա ստեղծեց իր պոեմը։

Կարդացեք այս տողերը, նրանցում մեծ իմաստ է թաքնված։

«Գնացեք ձեր ճանապարհով, հանգիստ, աղմուկի ու խառնաշփոթի միջով ու հիշեք աշխարհի մասին, որը կարող է լինել լռության մեջ։ Առանց ինքներդ ձեզ դավաճանելու ապրեք, հենց որ հնարավոր է, ցանկացած մարդու հետ, լավ հարաբերությունների մեջ։ Փափուկ խոսեք ու հստակ ձևակերպեք ձեր ճշմարտությունն ու լսեք ուրիշներին, նույնիսկ այն մարդկանց, ում բնությունը շռայլորեն խելք չի շնորհել, ու նաև անկիրթներին. նրանք նույնպես իրենց պատմությունն ունեն։

Խուսափեք աղմկոտ ու ագրեսիվ մարդկանցից, նրանք փչացնում են տրամադրությունը։ Ձեզ ոչ ոքի հետ մի համեմատեք։ Այդպես դուք ռիսկի եք դիմում ձեզ ոչնչություն զգալ կամ փառասեր դառնալ։ Միշտ էլ կա ձեզնից մեծագույնն ու ձեզնից նվաստը։

Ուրախացեք ձեր պլաններով այնպես, ինչպես ուրախանում եք, երբ ինչ-որ բան արդեն արած եք լինում։ Միշտ հետաքրքրվեք ձեր արհեստով։ Որքան էլ որ այն համեստ մի բան լինի, այն թանկ արժե բոլոր այն բաների համեմատությամբ, որոնց արդեն տիրապետում եք։ Շրջահայաց եղեք ձեր գործերի մեջ, աշխարհը լի է խաբեություններով։ Բայց կույր մի եղեք բարեգործի նկատմամբ. ուրիշ մարդիկ ձգտում են դեպի մեծ գաղափարները, և ամենուր կյանքը լի է հերոսականությամբ։

Եղեք ինքներդ ձեզ պես։ Ընկերություն մի խաղացեք։ Սիրո մեջ ցինիկ մի եղեք։ Դատարկության ու հուսահատության համեմատությամբ այն նույնքան հավերժ է, որքան խոտը։

Բարի սրտով ընդունեք այն, ինչ ձեզ խորհուրդ են տալիս տարիները, և շնորհակալության զգացումով հրաժեշտ տվեք երիտասարդությանը։ Ամրացրեք ձեր ոգին հանկարծահաս, վերահաս դժբախտության դեպքում։ Ձեզ մի տանջեք վախերով։ Շատ վախեր ծնվում են հոգնածությունից ու միայնությունից։

Ենթարկվեք առողջ կարգապահությանը, բայց ինքներդ ձեզ հետ փափուկ եղեք։ Դուք աշխարհաստեղծման ծնունդ եք ոչ պակաս, քան ծառերն ու աստղերը։ Դուք իրավունք ունեք այստեղ լինելու։ Եվ թող դա ձեզ համար ակնհայտ լինի կամ ոչ, բայց աշխարհն ընթանում է այնպես, ինչպես և պետք է ընթանա։ Աստծո հետ խաղաղության մեջ եղեք, ինչպես էլ որ նրան հասկանաք։

Ինչով էլ որ դուք զբաղվեք ու ինչի մասին էլ որ երազեք, կյանքի աղմկոտ խառնաշփոթության մեջ պահպանեք ձեր հոգու խաղաղությունը։ Իր բոլոր ստորություններով, միօրինակ աշխատություններով ու փշրված երազանքներով հանդերձ՝ աշխարհն, այնուամենայնիվ, հիասքանչ է։ Նրա հանդեպ ուշադիր եղեք»։

Մաքս Էրմանի եզրահանգումները՝

Մաքս Էրման «Desiderata», 1827թ.