11-ամյա երեխան հայտնվել էր չշահագործվող հիվանդանոցի տանիքին


23:30 , 3 հոկտեմբեր, 2018

Հոկտեմբերի 3-ին, ժամը 17:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում գտնվող նախկին չշահագործվող հիվանդանոցի տանիքում երեխա կա, չի կարողանում իջնել. երեխային տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տանիքից իջեցրել են Հ. Ս.-ին ( 2007թ.):