Armenpress.am-ը գրում է.
Կենդանաբանական այգում ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է թվով 1 անդրկովկասյան գորշ արջի անկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից, արջերի ներտեսակային պայքարները կարող են դրսևորվել թե բնության մեջ, թե, որոշ դեպքերում, անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով:
Թեպետ նման ներտեսակային պայքարներն ու վարքագծային դրսևորումները հատուկ են մեծ գիշատիչներին, սակայն տվյալ դեպքում այգում տարիներ շարունակ պահվող գորշ արջերը դրսևորել են անկանխատեսելի վարքագիծ՝ հարձակվելով շուրջ 6 ամիս հարևանությամբ ապրող մյուս էգ արջի վրա, որի հետևանքով գրանցվել է առավել թույլ տեսակի անկում՝ մահվան ելքով: