Պուտինը Սկրիպալին սրիկա և դավաճան է անվանել


20:40 , 3 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին սրիկա և Հայրենիքի դավաճան է  անվանել. հայտնում է ТАСС-ը:

«Որոշ տեղեկատվական աղբյուրներ առաջ են տանում այն միտքը, թե պարոն Սկրիպալը գրեթե իրավապաշտպան է»,- ասել է նա «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի լիագումար նիստի ժամանակ` պատասխանելով հակառուսական պատժամիջոցների և Սկրիպալների գործի մասին հարցին: «Նա պարզապես լրտես է, Հայրենիքի դավաճան, սրիկա, ահա և վերջ»,- հավելել է Պուտինը: