Համակարգչային խաղերը մարդկանց բթամիտ և ագրեսիվ են դարձնում․ գիտնականներ


20:00 , 3 հոկտեմբեր, 2018

Հոգեբանները պարզել են, որ որոշ համակարգչային խաղեր խաղացողների կողմից ագրեսիայի դրսևորման պատճառ են դառնում՝ գրում է Daily Mail-ը:

Ամբողջ աշխարհում 17 հազարից ավելի երեխաների հոգեբանական վիճակի գնահատման հիման վրա գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այնպիսի խաղեր, ինչպիսիք են Grand Theft Auto-ն, Call of Duty-ը և Manhunt-ը, ավելի հաճախ, քան մյուսները, առաջացնում են ագրեսիայի և խուճապի բռնկումներ: Դրանք չձևավորված մտքի վրա ազդում են որպես նեյրոխթանիչներ՝ ստիպելով դեռահասներին վիրավորել ծնողներին, դպրոցում՝ ուսուցիչներին, և կատարել հանցանքներ:

Դրա փոխարեն, ըստ գիտնականների, տրամաբանություն զարգացնող խաղերը հակառակ ազդեցություն են ունենում։