Instagram-ի աշխատանքում խափանում է դիտվում ԱՄՆ-ի ու Եվրոպայի խոշոր քաղաքներում


18:40 , 3 հոկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Instagram սոցիալական ցանցի աշխատանքում հոկտեմբերի 3-ին խափանում է դիտվում ԱՄՆ-ի ու Եվրոպայի խոշոր քաղաքներում: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության էջում հրապարակված տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։

Օգտատերերը խափանումներ են նշել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Փարիզը, Բարսելոնան, Ամստերդամը, Լոնդոնը, Բեռլինը: Սոցցանցի աշխատանքի խափանման վերաբերյալ տեղեկություններ են գրանցվել նաեւ Ռուսաստանում, մասնավորապես, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: