Ինչո՞ւ Բրեդ Փիթը բացարձակ չի զղջում Անջելինա Ջոլիից բաժանվելու համար


19:00 , 3 հոկտեմբեր, 2018

Արտասահմանյան ԶԼՄ-ները մեջբերում են քաջատեղյակ աղբյուրներին, որոնք պնդում են, որ Բրեդ Փիթը բացարձակ չի զղջում Անջելինա Ջոլիից բաժանվելու համար։ Աղբյուրը վստահեցնում է, որ ամուսնության վերջին մի քանի տարիները դերասանի համար իսկական դժոխք են եղել և նա հաճախ է ինքն իրեն հարց տալիս, թե արդյո՞ք ինքը ճանաչել է իսկական Անջելինային։ Բրեդը նույնիսկ չէր էլ ենթադրում, որ կինը, ում նա սիրել է, կարող էր իր հետ այդքան վատ վարվել։

Սակայն, չնայած բոլոր նվաստացումներին, կապված մեղադրանքների հետ, թե իբր Փիթը ծեծել է երեխաներին և ալկոհոլային կախվածություն է ունեցել, դերասանն ամեն բան անում է, որպեսզի ստանձնի երեխաների խնամակալությանը և, ի տարբերություն Անջելինայի, չի ծախսում իր ժամանակը կնոջից վրեժխնդիր լինելու համար։