Վաղը լավ կլինի, թե վատ, թող ժողովուրդը հասկանա, որ դրա պատասխանատուն ոչ այնքան Փաշինյանն է, որքան հենց ինքը


13:00 , 3 հոկտեմբեր, 2018

Ես շատ էլ գոհ եմ այս ամենից: Անկեղծ: Էս հեղափոխություն-իշխանափոխության արդյունքում թող ժողովուրդը հասկանա, որ պետություն պահելու ու պետականություն ունենալու ամենակարևոր գործոնը ոչ թե կամ միայն «դուխն» է, այլ «պատասխանատվության զգացումը»...

Վաղը լավ կլինի, թե վատ, թող ժողովդուրդը հասկանա, որ դրա պատասխանատուն ոչ այնքան Փաշինյանի թիմն է, որքան հենց ինքը...

Իսկ Փաշինյանն անձամբ ի՞նչ է ասում։ Ասում է՝ «քայլ արա, քաղաքացի», ասում է՝ «սա իմ իշխանությունը չէ, ժողովրդինն է», միտինգի տեղն ասում է՝ «դուք եք որոշողը»... Էնպես որ, գոնե վերջին 30 տարվա մեջ որոշեք ու անկախ արդյունքներից՝ պատասխանատու եղեք Ձեր որոշածի համար։

Ի դեպ, սա լավ է նաև նախկին իշխանական կուսակցությունների համար։ Վերջապես կարող է քաղաքական ձևը բովանդակությամբ լցնել։

Կարող եք նոր, ադեկվատ, պրոֆեսիոնալ թիմեր ստեղծել, ոչ թե առաջնորդվել անձ-կուսակցության կամ կոմկուսին բնորոշ կուսակցաշինությամբ: