Ովքե՞ր են օգնում Արմավիրի՝ կարկտից տուժած բնակչությանը


21:44 , 24 մայիս, 2013

Ովքեր են օգնում Արմավիրի՝ կարկտից տուժած բնակչությանըԱրմավիրի մարզում տեղի ունեցած աղետալի կարկտից հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանը դիմել էր գործարարներին և հասարակությանը, որպեսզի ամեն մեկն իր կարողության չափով օգնի կարկտից տուժած հողօգտագործողներին, դրամական միջոցներ ուղարկելով ` «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման» հիմնադրամ, ՎՏԲ Հայաստանյան բանկի գլխավոր գրասենյակ, հաշվեհամար` AMD 16048518661500: ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը մեզ հետ զրույցում նշեց աջակցողներին: Ստորև ներկայացնում ենք այդ ցուցակը:

ՀՀ գյուղանտեսության նախարար Սերգո Կարապետյան- 300 հազար դրամ

«Արտֆուդ» ընկերություն- 2 մլն դրամ

«Մուշ» ընկերություն-50 հազար դրամ

«Նոյան» բնական հյութերի գործարան-2 մլն դրամ

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյան- 150 հազար դրամ

«Աթենք» ընկերություն- 300 հազար դրամ

«Երևանի կոնյակի գործարան»- 500 հազար դրամ

«Գյումրի» գարեջրի գործարան 300.000 դրամ: