ՀՅԴ-ն կառավարությունից հետ է կանչում իր նախարարներին


21:37 , 2 հոկտեմբեր, 2018

Yerkirmedia.am-ը գրում է.

Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, ՀՅԴաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին մեր գործընկերոջ հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։