Հրաժարականից հետո՝ 14 օրվա ընթացքում, եթե չի ընտրվում վարչապետ , ապա ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվում է. Մարուքյան


20:37 , 2 հոկտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ արտահերթ նիստը որակեց «բանդա»:

«Ժողովուրդը կորոշի, ժողովուրդը վերջապես այս տարիների ընթացքում իր ձայնի իրավունքն է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում, սա չի կարա, սա տանելու է արյունահեղության։ Իրենց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս` առանց մտածելու, ինչ-որ բաներ ունեն, իրանք թքած ունեն ժողովրդի վրա, դրա համար սա են անում։ Սա բանդա է, էս բանդան ուզում է մեր ժողվորդին ինչ-որ բաներ անի, բայց չի ստացվելու»,- ասաց Սասուն Միքյելյանը։

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդոն Մարուքյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ իրենք դեռ առավոտից ասում են՝ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը արտահերթ խորհրդարնական ընտրությունները վարչապետի հրաժարականով տապալելու ճանապարհը չեզոքացնելն է։

«ՀՀԿ-ն ասում էր, որ՝ ոչ դրա համար չէ, այդ ինչ եք ասում։ Ասում էին՝ մի ուժ է արել, իսկ հիմա մենք տեսանք, որ բոլոր ուժերը կապ ունեն, բացի Ելք խմբակցությունից։ Հիմա հաշվեցին, որ 61 կողմ եղավ ու օրենք ընդունվեց»,- նշեց Մարուքյանը։

Վերջինս հայտարարեց, որ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ, եթե վարչապետը հրաժարականից հետո 14 օրվա ընթացքում չի ընտրվում, ապա խորհրդարանն օրենքի ուժով լուծարվում է։