«Ելք» խմբակցությունն առաջարկում է ԱԺ այգին բացել քաղաքացիների համար


18:30 , 2 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

«Ելք» խմբակցության պատգամավորներ՝ Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հրաչ Հակոբյանն ու Հովիկ Աղազարյանը հանդես են եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով քաղաքացիների համար բացել Ազգային ժողովի հարակից այգին։ Այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Հրաչ Հակոբյանի և իմ անունից լիազորված եմ հայտարարել, որ մենք հանդես ենք գալիս նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել ԱԺ որոշման նախագիծ, ըստ որի՝ քաղաքացիներն իրավունք կունենան ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 23։00-ն ազատ ու անարգել մուտք գործել Ազգային ժողովի հարակից այգի», - ասաց Հովիկ Աղազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։