Գիտնականները կարողացել են ապացուցել, որ բարին միշտ հաղթում է չարին


19:20 , 2 հոկտեմբեր, 2018

Բուֆալոյի համալսարանի գիտնականները պարզել են՝ որևէ տարածքում լավ հարևանի առկայությունը կարող է բարությամբ վարակել նույնիսկ նրանց, ովքեր պատահաբար և կարճ ժամանակով են հայտնվում այդ վայրում: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է համալսարանի կայքում: Սոցիոլոգները նշել են, որ 21-րդ դարում միջին խավի ներկայացուցիչները անապահովների նկատմամբ ավելի գթասիրտ են, քան բնակչության հարուստ խավի ներկայացուցիչները: