Հարություն Մովսիսյան. «Եթե այսօր ուսուցչին ձեռ են առնում, ուրեմն ինքն արժանի է»


23:01 , 24 մայիս, 2013

Սիրված դերասան Հարություն Մովսիսյանը բավական վաղուց է ավարտել դպրոցը, այնքան վաղուց, որ ArmStar.am-ի հետ զրույցի ժամանակ չնշեց տարեթիվը: «Մեր ժամանակ ամբողջ դասարանով երեկո անցկացրինք դպրոցի սրահում, բարեմաղթանքներ լսեցինք մեր ուսուցիչներից, տնօրենից, փոքրիկ ներկայացում խաղացինք: Մենք երեկոյան փոքրիկ խնջույք արեցինք, նշեցինք, իհարկե կազմակերպված էր դպրոցի սրահում, քանի որ այն ժամանակ ռեստորաններ և այլն ընդունված չէին»:

Իհարկե, ինչպես Հարություն Մովսիսյանը նշեց ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում, երեսուն տարի առաջ ընդունված չի եղել ավարտական երեկոն ռեստորաններում նշելը: Հարություն Մովսիսյանը մի շարք այլ տարբերություններ ևս գտավ իրենց ու այժմյան սերունդների միջև: «Մենք բոլորս հստակ գիտեինք, թե ուր ենք ընդունվելու: Մեր ժամանակ ինստիտուտ ընդունվելը հերոսություն էր: Կային մարդիկ, ովքեր չէին կարողանում, ու չկար այդպիսի բան, որ որևէ մեկը մաղարիչ աներ կամ օգներ նրան, չէ: Նա շատ համեստորեն ընտրում էր որևէ արհեստ կամ տեխնիկում: Չկար այս մտածելակերպը. «Եթե նա ընդունվել է իր հունարով, իր շնորհքով, ապա ես էլ կընդունվեմ պապայիս շնորհքով կամ կաշառքով»»: Այս թեման այսօր թերևս շատերին է մտահոգում: «Մեր ժամանակ դե վիդեոներ չկային, կային փոքրիկ կինոապարատներ, որոնք սիրողական նկարելու համար էին, հնություն էր (ծիծաղում է)»,-նշեց զրուցակիցս: Երեսուն տարի առաջ շրջանավարտներն իրենց թույլ չեն տվել այն շռայլությունը, ինչ այսօր:

Շարունակությունը՝ այստեղ