Հայտնի է Շառլ Ազնավուրի մահվան պատճառը
15:32 , 2 հոկտեմբեր, 2018
Աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը վրա է հասել բնական պատճառներով, նա մահացել է թոքերի այտուցից, հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիահերձման արդյունքներին:
Ազնավուրը մահացել է կյանքի 94-րդ տարում երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ թոքերի այտուցը հանգեցրել է կարդիոռեսպիրատորային անբավարարության, ինչն էլ հանգեցրել է մահվան: