21:20 , 24 մայիս, 2013Այսօր «Վերջին զանգ» կհնչի շատ շրջանավարտների համար, իսկ ArmStar.am–ի զրուցակիցների համար այն արդեն հնչել է: Իրենց դպրոցական կյանքից հետաքրքիր մանրամասներ պատմում են Լուսինե Աղաբեկյանը, Սոնա Ռուբենյանը, Գրիգոր Կյոկչյանը և Աստղիկ Ալավերդյանը:
Երգչուհի Լուսինե Աղաբեկյանի մանկությունն անցել է Կամարաս գյուղում, որտեղ է հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: Երգչուհու առաջին ուսուցչուհին եղել է տիկին Միրզոյանը, ում առաջին օրից սիրել է, վերջինս էլ` Լուսինեին:

Երգչուհին իր դպրոցական տարիներից շատ հիշողություններ ունի. «Ես նստում էի առաջին շարքի առաջին նստարանին, ու ամեն օր, երբ մտնում էի դասարան, բոլոր աշակերտները վիճում էին ինձ հետ` իմ տեղը նստելու համար, իսկ ես ամեն բան անում էի տեղս չզիջելու համար»: Ինչպես Լուսինեն է պատմում, միշտ մտածել է, թե առաջին շարքում նստելը լավ է, բայց երբ մեծացել է, դա չի կարևորել. «Հասկացա, որ կարևոր չէ՝ որտեղ ես նստում, կարևորը սիրված աշակերտ լինես ուսուցիչների կողմից»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Երբ Լուսինեն անպատրաստ էր դասի գալիս, ուսուցիչները դա միանգամից նկատում էին և կիրառում էին իրենց «պատժելու» միջոցը. «Կանչում էին գրատախտակի մոտ, երգում էի և ներվում էի դասերս չսովորելու համար»,- հիշեց երգչուհին:

Դեռ դպրոցական տարիներից Լուսինեն արդեն կողմնորոշվել էր մասնագիտության ընտրության հարցում, հիշում է` մի անգամ այնքան տարված է եղել երգով, որ գրավորի ժամանակ սկսել է բարձրաձայն երգել: Իսկ երբ արդեն հասկացել է, որ ուշադրության կենտրոնում է, ուսուցչուհուց ներողություն է խնդրել և շարունակել գրավորը: Դպրոցական տարիներին Լուսինեն հաճախում էր Աբովյանի «Ակունք» ստուդիա` երգեցողության դասերի, որտեղ երբեմն բարեգործական համերգներ էին կազմակերպում, այս ամենի հետ զուգահեռ նա նաև հասցնում էր դասերին պատրաստվել. «Ուսուցչուհիներս միայն մեկ-մեկ էին դժգոհում ինձանից», - անկեղծացավ նա:
Լուսինեի երկրորդ դասղեկը` տիկին Սողոմոնյանը, նաև երգեցողություն էր դասավանդում, և երբ նա ուշանում էր կամ բացակայում էր դասից, նրա թույլտվությամբ Լուսինեն ինքն էր անցկացնում դասը. «Տիկին Սողոմոնյանի դասղեկության ժամանակ էր, երբ մասնակցեցի Հայ Սուպերսթար նախագծին, նրանք ինձ շատ էին օգնում, ես չէի հասցնում դասերին հաճախել, որովհետև գրեթե ամեն օր համերգների էի, ես միայն ներկայացել եմ քննություններին»,-պատմեց Լուսինեն: Իսկ երբ զբաղեցրեց առաջին տեղը` բոլորը նրա կողքին էին, թե ուսուցիչները, թե աշակերտները:

Վերջին զանգին շատ երկար էր սպասում, նույնիսկ այնքան անհամբեր էր, որ գիշերը չէր քնել. «Հիշում եմ՝ բեմին կանգնած այնքան էի հուզվել, որ երգելու ընթացքում սկսեցի արտասվել»:
Շարունակությունը՝ այստեղ