«Ես կարծում էի՝ դու անմահ ես, Շառլ…». Սարկոզին և Կառլա Բրունին ցավակցել են Ազնավուրի մահվան կապակցությամբ (Video)


13:34 , 2 հոկտեմբեր, 2018

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ երգչուհի և մոդել Կառլա Բրունին, ցավակցություն են հայտնել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Սարկոզին Instagram-ում իր գրառումն ուղեկցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ազնավուրի կատարման տեսանյութով:

«Մեծն Շառլը հեռացավ: Նրա հեռանալն ինձ անակնկալի բերեց և ցնցեց, քանի որ նրան անխոնջ և անմահ էի կարծում: Նա մեզ է թողնում իր բառերը, իր մեղեդիները, իր ձայնը, բացարձակ հանճար, ֆրանսիական երգի պոետ»,- գրել է Սարկոզին:

«Ես կարծում էի՝ դու անմահ ես, Շառլ…»,- գրել է Կառլա Բրունին:

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը, քնած ժամանակ:

View this post on Instagram

A post shared by Nicolas Sarkozy (@nicolassarkozy) on