Մոսկվայում Շառլ Ազնավուրի հիշատակը հարգում են ՀՀ դեսպանության շենքի մոտ մոմավառությամբ


01:00 , 2 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի դիմաց մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից: «Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքի մոտ մոսկվացիները ծաղիկներ են դնում ու մոմեր վառում՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- ասված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջի գրառման մեջ, որին կից տեղադրվել են նաև լուսանկարներ: