Հենց հաջորդ շաբաթ նախաձեռնեք օրենսդրական փոփոխություն և վերացրեք զրպարտության մասին այդ աննորմալ դրույթը…


19:24 , 24 մայիս, 2013

Տ. Սարգսյան (լրագրողներին). «…իշխանությունները զբաղված են քրտնաջան, նվիրական աշխատանքով: Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, որոնք այդպիսին չեն, նրանցից պետք է ձերբազատվենք ձեր օգնությամբ»: Երևի ինքը տեղյակ չէ, որ եթե որևէ մեկը որևէ իշխանավորի հասցեին ասի, որ նրա աչքի վերևը ունք կա, ապա ասողին քարշ կտան «արդար» դատարան և նրանից կպլոկեն 3,5 մլն դրամ (սրա մասին բազմիցս եմ խոսել): Հարգելի վարչապետ, որպեսզի ապացուցեք ձեր խոսքերի հիմնավոր լինելը, հենց հաջորդ շաբաթ նախաձեռնեք օրենսդրական փոփոխություն և վերացրեք զրպարտության մասին այդ աննորմալ դրույթը…