«Մեծանուն շանսոնյեն շուրջ 7 տասնամյակ հմայել է բոլորիս իր անկրկնելի երգերով». Լիլիթ Մակունց


00:08 , 2 հոկտեմբեր, 2018
Խորը կսկիծով տեղեկացանք երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ և բարերար Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նրա երգերը մեզ սիրել տվեցին ֆրանսերենն ու Ֆրանսիան, ում անունը նշում ենք հպարտությամբ ամբողջ աշխարհում, ով իր անգնահատելի հետքը թողեց համաշխարհային երգարվեստում, ով իր օրինակով ցույց տվեց, թե մշակույթը որքան կարևոր դեր է խաղում ազգերի մերձեցման գործում: Մեծանուն շանսոնյեն շուրջ 7 տասնամյակ հմայել է բոլորիս իր անկրկնելի երգերով, և այդ երգերը դեռ շարունակելու են մեզ ստիպել սիրել, կարոտել, հուսալ․․․
No automatic alt text available.