«Ինձ մոտ այն տավորությունն է, որ տեղացի աղջիկների մեծ մասը կամ պոռնոաստղ է, կամ էլ մերկապարուհի»


18:41 , 24 մայիս, 2013

Սրանից մի երկու տարի առաջ մի հատ ինձ շատ մտերիմ դարձած ամերիկահայ աղջիկ էր եկել Հայաստան, ահագին ժամանակ ստեղ ապրեց: Որ նոր էր եկել ու տենց Երևանը ցույց տալուց կամ ուղղակի զբոսնելու ժամանակ ինքը անընդհատ զարմանում էր մեր աղջիկների հագուկապի, նամանավանդ կոշիկների վրա: Անընդհատ ասում էր.
- Kostya, I՛ve got this impression, that most of the local girls are either porn stars or pole dancers...
(Կոստյա, ինձ մոտ այն տավորությունն է, որ տեղացի աղջիկների մեծ մասը կամ պոռնոաստղ է, կամ էլ մերկապարուհի)...

Պատճառը ոչ այնքան շպարն էր, ոչ այնքան ընդհանուր կապը, ինչքան կոնկրետ կոշիկների ընտրությունները: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում 8 և ավել սանտիմետրանոց կրունկներով կոշիկներ կամ մինչև ազդրերը հասնող երկարաճիտք կոշիկները 99 տոկոս դեպքերում հագնում են հենց նշված կատեգորիաների աղջիկները...

Հիմա ինչի՞ հիշեցի սա. էսօր համալսարան գնալ-գալուց վերջին զանգիստների էի անընդհատ տեսնում, ու նրանցից շատերը հսկայական կրունկներով էին: Չէ, ուրիշ բան չեմ ասում, քավ լիցի, ուղղակի մշակույթների բախման ու ասսիմետրիկ ընկալումների հետաքրքիր օրինակ ա: