Երևանի «Ազնավուր» կենտրոնում, ի հիշատակ շանսոնյեի, կբացվի սգո մատյան


20:25 , 1 հոկտեմբեր, 2018
Վաղը՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 12:00-ից, Երևանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարևանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Այս մասին տեղեկացրին «Ազնավուր» հիմնադրամից: Բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն, բերել ծաղիկներ և մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու Շառլ Ազնավուրի հիշատակին։