Վարչապետին պետք է Նոբելյան մրցանակի արժանացնել


17:56 , 24 մայիս, 2013

Շա՜տ ներողություն վարչապետից՝ շարունակ իրեն անդրադառնալու համար, բայց կարծում եմ, որ նրան պետք է արժանացնել տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի, իսկ քանի նման բան գոյություն չունի, ապա հիմնադրել այն: Այսպես, հարգարժան վարչապետը բացահայտել է, իր խոսքերով, որ աղքատություն ծնող առաջին պատճառը աշխատանքի բացակայությունն է: Նման բացահայտման համար անհրաժեշտ է եղել վարչապետի գլխավորած կառավարության հնգամյա անդուլ աշխատանք: Ինչո՞վ արժանի չէ մարդը Նոբելյան մրցանակի, հը՞…