«Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում հայտարարել երկօրյա սուգ». Սամվել Ֆարմանյան


18:50 , 1 հոկտեմբեր, 2018

Հաշվի առնելով Շառլ Ազնավուրի անգնահատելի վաստակը մեր ժողովրդի կյանքում ու նրա բացառիկ ծառայությունները Հայաստանի Հանրապետությանը, ի նկատի ունենալով, որ Շառլ Ազնավուրը կրում է բարձրագույն՝ ՀՀ ազգային հերոսի կոչումը, առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում հայտարարել երկօրյա սուգ: