«Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ». Ժան Կլոդ Վան Դամ


18:16 , 1 հոկտեմբեր, 2018

Դերասան Ժան Կլոդ Վան Դամը Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել ու գրել.

«Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ։ Քո երգերը հավերժ են։ Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու սիրելիների հետ են»։