«Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել». Ֆրանսիայի նախագահը ցավակցական հրապարակում է կատարել


17:45 , 1 հոկտեմբեր, 2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Խորը ֆրանսիական, ներքինով իր հայկական արմատներին կառչած, ողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը ուղեկցել է 3 սերունդների ուրախություններն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկների փայլը երկար կշարունակեն ապրել»,- գրել է Մակրոնը: