Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել. Ֆրանսիայի նախագահը ցավակցական հրապարակում է կատարել


17:50 , 1 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մակրոնը նշել է, որ Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել:

«Խորը ֆրանսիական, ներքինով իր հայկական արմատներին կառչած, ողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը ուղեկցել է 3 սերունդների ուրախություններն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկների փայլը երկար կշարունակեն ապրել»,- գրել է Մակրոնը:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: