«Շառլ Ազնավուրն անձնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները». Ջոնաթան Լաքոթ


17:42 , 1 հոկտեմբեր, 2018

ՀՀ-ում Ֆրասիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ցավակցություն է հայտնել հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

«Կորցրինք Շառլ Ազնավուրին՝ մարդու, ով անձնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերություններն իրենց ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկությամբ։

Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների և նրա պոեզիայի բոլոր սիրահարների համար»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։