Ա. Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր


15:20 , 1 հոկտեմբեր, 2018
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլլսին։  Այս մասին Գրիգորյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում: 

«Սա դեսպանի հետ մեր վերջին հանդիպումն էր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Օգտվելով հնարավորությունից քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ 

Հանդիպման ավարտին դեսպանին հայտնեցի իմ երախտագիությունը տարիների աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ավանդի համար»,-հայտնել է Ա. Գրիգորյանը։