Պորոշենկոն Ազատության շքանշան է հանձնել Օլանդին


15:10 , 1 հոկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Ազատության շքանշանով, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Այս ամենաբարձր պետական պարգեւը խորհրդանշում է մեր անսահման երախտագիտությունն այն սկզբունքային դիրքորոշման համար, որը Ֆրանսուա Օլանդը դրեւորեց՝ պաշտպանելով մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»,- գրել է Ուկրաինայի նախագահը Facebook-ի իր էջում: