14:20 , 1 հոկտեմբեր, 2018Armsport.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում վաղը՝ հոկտեմբերի 2-ին, կայանալու է ԲԿՄԱ-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Մադրիդյան թիմը Մոսկվա է մեկնել 20 ֆուտբոլիստով:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խուեն Լոպետեգին առաջիկա խաղի համար հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Տիբո Կուրտուա:
Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Խեսուս Վալյեխո, Ռաֆայել Վարան, Նաչո, Օդրիոսոլա, Ռեգիլոն:
Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Լյորենտե, Ասենսիո, Սեբալյոս:
Հարձակվողներ՝ Մարիանո, Բենզեմա, Լուկաս Վասկես, Վինիսիուս Ժունիոր:
Հավելենք, որ ԲԿՄԱ-«Ռեալ Մադրիդ» հանդիպման մեկնարկը նախանշված է Երևանի ժամանակով 23:00-ին: Այս խաղից առաջ «Ռեալը» 3 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄԱ-ն իր ակտիվում 1 միավոր ունի: