12:20 , 1 հոկտեմբեր, 2018
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի և դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Straits Times թերթին:
Ըստ պարբերականի՝ մոտ 16700 մարդ երկրաշարժերի պատճառով լքել են իրենց տները, ևս շուրջ 2 մլն 4 հազար բնակիչ մարդասիրական օգնության կարիք ունի:
Ուրբաթ առավոտյան Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Ավելի ուշ նույն այդ շրջանում գրանցվել են 7,4 մագնիտուդով երկրաշարժ և մի շարք հետցնցումներ: Այնուհետև ԶԼՄ-ները հայտնել են, որ Պալուին մինչև երկու մետր բարձրությամբ ցունամիի է հարվածել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ