Հույս ունեմ՝ Մարության Հայկոն հենց ստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը, առաջինը Երևանը կմաքրի փողոցային առևտրից


06:30 , 1 հոկտեմբեր, 2018
Հույս ունեմ՝ Մարության Հայկոն հենց ստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը, առաջինը Երևանը կմաքրի փողոցային առևտրից, թե չէ մայրաքաղաքը դարձելա շուկա՝ բաց երկնքի տակ: Էլ շուն են ծախում, էլ օձ են ման տալիս՝ դե, միրգ-բանջարեղեն, քաղցր բամբակ ու էրոտիկ գրականությունը չհաշված, քիչա մնում՝ փողոցում ձեռքի վրա գլխացավի դեղեր ու բժշկի թուղթ վաճառեն: