Սանկտ Պետերբուրգում վարձով է տրվում իրական փարավոնների համար բուրգ-ստուդիա


02:00 , 1 հոկտեմբեր, 2018

Եգիպտական մշակույթը մինչ օրս շարունակում է մնալ ամենահետաքրքիր երևույթներից մեկը։ Շատերս, տեսնելով այդ մշակույթի գեղեցկությունը, հավանաբար մեկ ակնթարթ երազել ենք ապրել այդ ժամանակահատվածում, լինել փարավոնների տեղում կամ նույնիսկ ապրել նրանց կյանքով։ Այս տարածքը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են զգալ իրենց փարավոնի պես, բայց պատրաստ չեն 3 միլիոն դոլար վճարել բուրգ-տան համար։ Սանկտ Պետերբուրգում հիանալի տարբերակ կա: Մշակույթի մայրաքաղաքում վարձով է տրվում աստվածների քարանձավային ստուդիա՝ 45 քառակուսի տարածքը՝ ամսական 30 հազար ռուբլիով: